Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը

Armenpress 17:42, 18 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հակակոռուպցիոն դատարանը մերժել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպանական կողմի միջնորդությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահմանն առնչվող քրեական գործով: Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը։

Դավիթ Տոնոյանը 2021 թվականի սեպտեմբերից կալանավորված է։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am