ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ

Armenpress 17:48, 29 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անօդաչու թռչող սարքը մխրճվել է բազմաբնակարան շենքի մեջ, որի հետևանքով զոհվել է 1 տղամարդ, վիրավորվել է 2 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը՝ նշելով, որ հարձակումն իրականացրել են Ուկրաինայի զինված ուժերը։

Զոհված տղամարդու կինն ստացել է փակ գանգուղեղային վնասվածք, դեմքի կտրած-ծակած վերքեր և ազդրի մակերեսային այրվածք։ Եվս մեկ տղամարդ բեկորային վնասվածք է ստացել։

Նախնական տվյալներով՝ վնասվել են հինգ բնակարանների պատուհանները և պատշգամբների ապակեպատվածքները։ Վնասվել է նաև շենքի կողքին կայանված ավտոմեքենան։

Ուկրաինական լրատվամիջոցներն էլ հաղորդում են հրթիռակոծության հետևանքով Օդեսայում տեղի ունեցած պայթյունների մասին։ Հետևանքների մասին առայժմ տեղեկություններ չկան։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am