«Մեծ յոթնյակը» քննարկում է ռուսական նավթի գնի առաստաղի իջեցման հնարավորությունը

Armenpress 20:10, 27 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեծ յոթնյակի» երկրները (G7) քննարկում են ռուսական նավթի գնի առաստաղի իջեցման հնարավորությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի էներգետիկ ռեսուրսների գծով օգնական Ջեֆրի Պայատը։

«Սյո, այդ հարցը քննարկվում»,- լրագրողների հարցին ի պատասխան՝ ասել է ամերիկացի պաշտոնյան։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները և նրա գործընկերները գների վերահսկման հարցում հանձնառու են միասին աշխատել՝ զրկելով Ռուսաստանին էներգետիկ ռեսուրսներից եկամուտներ ստանալու հնարավորությունից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am