Լոնդոնում անցկացվել է ԼՂ-ում Բաքվի էթնիկ զտումներին և բռնի տեղահանվածների իրավունքներին նվիրված համաժողով

Armenpress 21:43, 20 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում, որպես հիմնական բանախոս, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, նախկինում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի հովանու ներքո կազմակերպված բարձրաստիճան համաժողովին։Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, Արման Թաթոյանը փաստերով ներկայացրել է Հայաստանի սահմանային քաղաքների ու գյուղերի բնակիչներին Ադրբեջանի դիտավորյալ պատճառած տառապանքները. մարդիկ զրկված են բնականոն ու անվտանգ կյանքից, եկամուտ վաստակելու հնարավորությունից, սեփականությունից։

«Քննարկվել են Լեռնայօն Ղարաբաղի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակումների ռազմավարությունը, էթնիկ զտումների, մարդկանց սպանությունների ու այլ դաժանությունների հարցեր: Բարձրացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձի հարցը:Անդրադարձել է հայերի դեմ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման շարունակվող պետական քաղաքականությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:Ըստ աղբյուրի՝ համաժողովի բանախոսել է նաև Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Լորդ Ալթոնը։ Օքսֆորդի համալսարանի դասախոս Հրաչ Չիլինգիրյանը և ցեղասպանագետ Էվելինա Օխաբը ղեկավարել են քննարկումները:Համաժողովին մասնակցել են նաև բարձրաստիճան հոգևորականներ միջազգային փորձագետներ, Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչները:

Նշվում է, որ համաժողովին բացման խոսքով հանդես է եկել Միացեալ Թագավորության և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Հույն Ուղափառ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի Առաջնորդ, Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի նախագահ Նիկիտաս Արքեպիսկոպոս Լիլուլիասը:Համաժողովը կազմակերպվել է Գերանաշնորհ Գրիգորիս եպիսկոպոս Բալաքյանի հիշատակին և նվիրված էր Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումներին, և բռնի տեղահանված հայերի իրավունքներին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am