ԱԺ պատգամավորները ԱՄՆ-ում կմասնակցեն խորհրդարանական տեղեկատվական-անվտանգային ֆորումին

Armenpress 19:39, 30 Նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը կգործուղվեն Վաշինգտոն՝ մասնակցելու խորհրդարանական տեղեկատվական-անվտանգային ֆորումին:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Ազգային ժողովի նախագահի համապատասխան կարգադրությունից:

Խորհրդարանական տեղեկատվական-անվտանգային ֆորումին մասնակցելու համար պատգամավորները Վաշինգտոն կգործուղվեն դեկտեմբերի 6-9-ը:

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am