ԱՊՀ բոլոր երկրներից մասնագետներ են մասնակցում Դիլիջանում մեկնարկած միջազգային Մեդիա դպրոցին
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլիջանում կազմակերպվել է ԱՊՀ բոլոր երկրներից լրագրության, մարքեթինգի և գովազդի ոլորտի 40 երիտասարդ մասնագետների մասնակցությամբ վեցօրյա Մեդիա դպրոց։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին միջոցառման կազմակերպիչ «Ռուս-հայկական երիտասարդական միություն» հասարակական կազմակերպությունը, միջոցառումն անցկացվում է Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի աջակցությամբ։
«Պաշտոնական բացմանը ելույթ ունեցավ «Ռուս-հայկական երիտասարդական միություն» ՀԿ-ի նախագահ Գոհար Գումաշյանը, ինչպես նաև ընթերցվեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի ողջույնի խոսքը։
Միջոցառման համակարգողն է «Пятница» հեռուստաալիքի ճամփորդական շոուի խմբագիր Վլադիմիր Կապրին։
Ծրագրի ընթացքում որպես խոսնակ հանդես կգան ռուս իրավաբանների գիլդիայի փոխնախագահ Ռուբեն Մարգարյանը, ՎՏԲ բանկի մարքեթինգի և գովազդի բաժնի ղեկավար Նարե Թադևոսյանը, SMM դիզայներ, կրեատիվ պրոդյուսեր և սննդի և հեդոնիզմի մասին tg-ալիքի հեղինակ #edashkin Օլեգ Դաշկինը, Ucom Armenia ընկերության տնօրեն PR բաժնի ղեկավար Դիանա Մնացականյանը և այլք»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ վեց օրերի ընթացքում մասնակիցները կլսեն առաջատար փորձագետների դասախոսություններ մեդիա գրագիտության և լրատվամիջոցների հետ աշխատելու արվեստի, ապրանքների, ընկերությունների և երկրների բրենդինգի, արդյունավետ առաջխաղացման ուղիների, հաղորդակցության սկզբունքների և թվային վարվելակարգի վերաբերյալ:
Նշվում է, որ դպրոցի ձևաչափը թույլ կտա թիմային աշխատանքի միջոցով ձեռք բերված գիտելիքները կիրառել գործնականում:
- Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր
պաշտոնակատարի հետ
- Երևանի ավագանու ընտրություններ․ ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը
մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 21,36 տոկոսը
- Կիևյան կամրջով երթևեկությունը հունվարի 20-ի ժամը 22:00-ից մինչև հունվարի
21-ի ժամը 07:00-ը փակ կլինի
- Հայաստանը չեխ գործարարներին և ներդրողներին կապահովի բոլոր պայմաններով.
տեղի ունեցավ Հայ-չեխական բիզնես ֆորումը
- Տուրիզմի մասնագետն 8 ամսում Հայաստանում հաշվարկել է շուրջ 700 մլն դոլարի
կորուստ