Հայաստանը ստեղծված իրավիճակում նպատակահարմար չի համարում իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություն անցկացնելը

Armenpress 12:37, 10 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ զորախմբերի  համատեղ զորավարժությունը Հայաստանում այս տարի չի կայանա, ստեղծված իրավիճակում Հայաստանը նպատակահարմար չի համարել զորավարժության անցկացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում:

«ՀՀ պաշտպանության նախարարն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում  նպատակահարմար չենք համարում: Եվ այդ զորավարժությունները ՀՀ-ում, համենայնդեպս, այս տարի չեն կայանա»,-ասաց Փաշինյանը:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՀՀ տարածքում անցկացվելու է ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբերի «Անխախտ եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունը: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am