Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Սլովակիայի մահափորձի ենթարկված վարչապետի վիճակը կայունացել է

Սլովակիայի մահափորձի ենթարկված վարչապետի վիճակը կայունացել է

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայի մահափորձի ենթարկված վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վիճակը կայունացել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ճեպազրույցում հայտնել է Սլովակիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը՝ հավելելով, որ նրա առողջական վիճակի վերաբերյալ  դրական կանխատեսումն այժմ մեկ քայլ ավելի մոտ է գտնվում:

 «Վարչապետը դուրս է եկել վիճակից, որն ուղղակիորեն սպառնում էր իր կյանքին, սակայն վիճակը դեռևս ծանր է, և նա ինտենսիվ բժշկական օգնության կարիք ունի»,- ասել է նա։

Փոխվարչապետի խոսքով՝  մոտ ապագայում Ֆիցոյի տեղափոխում այլ հիվանդանոցներ չի նախատեսվում։

Ավելի վաղ Ռոբերտ Կալինյակը հայտնել էր, որ վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մահափորձից հետո դեռևս մնում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում և նրա վիճակը ծանր է: 

Ըստ Սլովակիայի կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության էլ՝ բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը։ Վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում։

Ֆիցոյի դեմ մահափորձ է կատարվել կառավարության մայիսի 15-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայից 190 կմ հեռավորության վրա գտնվող Հանդլովա քաղաքում տեղի ունեցած արտագնա նիստից հետո: Վարչապետին ուղղաթիռով տեղափոխել են Բանսկա Բիստրիցա քաղաքի հիվանդանոց։ Կասկածյալը ձերբակալվել է դեպքի վայրում։

Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հարձակվողը գործել է քաղաքական դրդապատճառներով։ Նրան սպառնում է 25 տարուց մինչև ցմահ ազատազրկում։

Սլովակիայի ԶԼՄ-ները հաղորդել են, որ երկրի վարչապետի դեմ մահափորձը կատարել է 71-ամյա գրող Յուրայ Ցինտուլան, որը կրակել է Ֆիցոյի վրա, երբ վարչապետը մոտեցել էր ողջունելու նիստի անցկացման վայրի մերձակայքում հավաքված մարդկանց։ Հանրապետության ՆԳ նախարարությունը հայտնել է, որ Սլովակիայի վարչապետի վրա կրակած անձը գործել է միայնակ, մասնակցել է հակակառավարական ցույցերին, սակայն կապված չէ արմատական ​​խմբավորումների հետ։ Գերատեսչության տվյալներով՝ տղամարդը համաձայն չի եղել երկրի նախարարների կաբինետի գործողությունների հետ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am