Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել

Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է 
մեկնարկել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆասթ Բանկում մեկնարկել է «Փոխարկի՛ր և փոխանցի՛ր» ակցիան, որի շրջանակներում մինչև ս․թ․ մայիսի 31-ը սահմանվել է SWIFT համակարգի միջոցով փոխանցումների հատուկ սակագին՝ 1000 ՀՀ դրամ՝ ՌԴ ռուբլիով և 5000 ՀՀ դրամ՝ ԱՄԷ դիրհամով, վրացական լարիով, չինական յուանով և այլ արժույթներով փոխանցումների համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բանկից, ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում, ապա SWIFT համակարգով միջազգային փոխանցում առնվազն փոխարկված գումարի չափով։ Սակագինը գործում է Արաբական Միացյալ Էմիրություններ, Վրաստան, Ռուսաստան, Չինաստան և այլ ուղղություններով OUR տարբերակով դրամական փոխանցումների համար։

Միջազգային փոխանցումներ կարելի է կատարել Ֆասթ Բանկի 24/7 գրաֆիկով գործող մասնաճյուղերում։

Հավելյալ մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել Բանկի պաշտոնական կայք։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am