Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ներկայացնում է ԱԺ առնվազն քաղաքական մեծամասնության դիրքորոշումը․ Խանդանյան

Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ներկայացնում է ԱԺ առնվազն 
քաղաքական մեծամասնության դիրքորոշումը․ Խանդանյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հնչեցրած հայտարարությունը ներկայացնում է ԱԺ-ի առնվազն քաղաքական մեծամասնության դիրքորոշումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝անդրադառնալով ՌԴ դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի նամակին՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված։

«Ինձ նամակ է ուղարկել ՌԴ դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը, որում  հնչել է այն հարցը, թե արդյոք Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթում հնչեցրած թեզերը կիսում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը և այն արտահայտում է Հայաստանի քաղաքացիների մոտեցումները։ Ես, իհարկե, անտրամաբանական եմ համարել այդ հարցին պատասխանելը, որովհետև, բնականաբար, Ազգային ժողովի նախագահը, երբ ներկայացնում է Հայաստանի ազգային ժողովը, ներկայացնում է նաև բովանդակությունը և այստեղ ակնհայտ է, որ այդ հարցի պատասխանն է՝ այո։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը նախագահը, այն ինչ հնչեցրել է, ներկայացնում է ԱԺ-ի առնվազն քաղաքական մեծամասնության դիրքորոշումը»,- ասաց Խանդանյանը։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նաև տեղեկացրեց, որ պատասխան նամակում նշել է այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում է Հայաստանի Հանրապետությունը՝ իր շահերը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու տեսանկյունից։

«Նաև մտահոգություն եմ հայտնել ՌԴ դաշնային խորհրդի և պետական դումայի պատգամավորների կողմից հնչեցվող խոսույթի վերաբերյալ, որոնք չեն բխում Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերից, որոնք դարավոր կապեր ունեն»,- եզրափակեց Խանդանյանը։

Ապրիլի 22-ին Եվրամիության պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովում Սիմոնյանը հայտարարել էր, որ «Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։

Այդ հայտարարության հետ կապված  ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի «հակառուսական հայտարարությունների հետ կապված հարցում պատրաստել և ուղարկել Հայաստանի խորհրդարան»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am