Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

«Փյունիկ»-ը հաղթեց ԲԿՄԱ-ին և մնում է չեմպիոնական մրցապայքարում

«Փյունիկ»-ը հաղթեց ԲԿՄԱ-ին և մնում է չեմպիոնական մրցապայքարում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ը Հայաստանի առաջնության ավարտից երկու տուր առաջ շարունակում է պահպանել չեմպիոնական հավակնությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Փյունիկ»-ն արտագնա խաղում մրցեց ԲԿՄԱ-ի հետ և 3 անպատասխան գնդակ ուղարկեց «բանակայինների» դարպասը:

«Փյունիկ»-ի կազմում աչքի ընկան  Խոսե Կարաբալյոն, Յուսուֆ Օտուբանջոն և ինքնագոլի հեղինակ դարձավ Ավետիսյանը:

Այս հաղթանակից հետո «Փյունիկ»-ն ունի 76 միավոր և դեռևս առաջին տեղում է: «Նոա»-ն, որ մեկ հանդիպում քիչ է անցկացրել, հավաքել է 74, իսկ «Արարատ-Արմենիա»-ն էլ ունի 71 միավոր: «Նոա»-ն և «Արարատ-Արմենիա»-ն միմյանց դեմ կմրցեն այս տուրում: 

Ավելի վաղ կայացած «Վան»-«Վեստ Արմենիա» խաղում հաղթել էր «Վան»-ը (1:0):

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am