Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավվել է 0.8 տոկոսային կետով՝ հասնելով 23.9 տոկոսի. ՊԵԿ նախագահ

Հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավվել է 0.8 տոկոսային կետով՝ հասնելով 23.9 
տոկոսի. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հարկեր-ՀՆԱ (համախառն ներքին արդյունք) ցուցանիշը 2023 թվականին բարելավվել է 0.8 տոկոսային կետով՝ կազմելով 23.9 տոկոս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում:

«Հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավվել է 0.8 տոկոսային կետով: Հարկեր-ՀՆԱ ցուցանիշը 2023-ի համար կազմել է 23.9 տոկոս՝ ներառյալ հիփոթեքի տոկոսագումարների դիմաց եկամտային հարկի վերադարձը»,-ասաց Բադասյանը:

Ըստ նրա՝ հարկային եկամուտները 2023-ի ընթացքում, փաստորեն, ավելի արագ են աճել, քան տնտեսությունն է աճել:

Բադասյանի կարծիքով՝ հարկային վարչարարության ոլորտում այսպիսով գրանցել են հաջողություն ու ստվերի կրճատում: 2023-ին արձանագրվել են 2 տրլն 222 մլրդ դրամ հարկային եկամուտներ, ինչը նախորդ տարվա արդյունքից ավելի է 296 մլրդ դրամով կամ 15.4 տոկոսով, 2021 թվականից՝ 635 մլրդ դրամով կամ 40 տոկոսով, 2020 թվականից ավելի է 837 մլրդ դրամով կամ 60.4 տոկոսով, իսկ 2017 թվականից ավելի է շուրջ 1 տրլն 64 մլրդ դրամով կամ 92 տոկոսով:

Բոլոր հարկատեսակների մասով արձանագրվել է աճ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am