Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Էստոնիայի վարչապետը խոստացել է առաջիկա չորս տարում Կիև ուղարկել երկրի ՀՆԱ-ի 0,25 տոկոսը

Էստոնիայի վարչապետը խոստացել է առաջիկա չորս տարում Կիև ուղարկել երկրի 
ՀՆԱ-ի 0,25 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա չորս տարում Էստոնիան Կիևին ռազմական օգնություն կտրամադրի երկրի համախառն ներքին արդյունքի 0,25 տոկոսի չափով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը։

«Եթե յուրաքանչյուր երկիր ներդնի 0,25-ական տոկոս, ապա դա այն է, ինչը պետք է Ուկրաինային»,- Էստոնիայի կառավարության ղեկավարի խոսքերը մեջբերել է ERR հեռուստառադիոհեռարձակման հարթակը։

Կալլասը կոչ է արել Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի երկրներին և մյուս պետություններին հետևել այս օրինակին։

Նա հավելել է, որ 2022 թվականից ի վեր Էստոնիան Ուկրաինային տրամադրել է գրեթե 500 միլիոն եվրո գումարի ռազմական օգնություն։

Նրա խոսքով՝ հետագա տարիներին Էստոնիան տարեկան 14 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համատեղ գործողությունների համար։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am