«Զվարթնոց»-ի քրեական հետախույզները ձերբակալել են Մարոկկոյի Թագավորության Ինտերպոլի կողմից հետախուզվողի

Armenpress 21:12, 6 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները մայիսի 3-ի գիշերը, ժամը 3.30-ին, Երևան-Դոհա չվերթի հաշվառումից հետո գծային բաժին են տարել և ձերբակալել 56-ամյա Մայ Իսմաիլի-Ալաոուին: Նա 2023 թ. դեկտեմբերի 19-ից Մարոկկոյի Թագավորության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Ըստ աղբյուրի՝ հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո և դատախազությանը:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am