Գյումրիում այս տարի նախատեսվում է ավելի շատ ծառատունկ կազմակերպել

Armenpress 12:00, 21 Ապրիլ, 2024

ԳՅՈՒՄՐԻ, 21 ԱՊՐԻԼԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում այս տարի նախատեսվում է ավելի շատ ծառատունկ կազմակերպել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հերթական ծառատունկին լրագրողներին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Վարգես Սամսոնյանը։

«Մոտ 3.000 ծառ, 10.000 թուփ, 27.000 ծաղկասածիլ ենք ունենալու և տնկելու քաղաքում այս տարի: Գործարանային փողոցի անտառաշերտի ստեղծման հիմքը դրել ենք 2018 թվականին՝ Մարտիրոսյան եղբայրների հետ համատեղ: Տեխնիկա ենք տրամադրել, հող ենք բերել, իրենք էլ իրենց հերթին հարթեցրել են, ոռոգման համակարգ են անցկացրել, սոճիներ են բերել, մենք էլ այսօր գիհի տեսակի ծառեր ենք բերել: Համատեղ իրականացնում ենք այս գեղեցիկ անտառաշերտի ստեղծումը: Նախատեսում ենք այս հատվածում նաև հեծանվային ուղի և մարզահրապարակ ունենալ»,-ընդգծել է Վարդգես Սամսոնյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ տարվում են աշխատանքներ՝ քաղաքում 3-4 ոռոգման համակարգեր ունենալ ուղղությամբ։    

Արմենուհի Մխոյան  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am