Военные новости

Հայաստանում նախատեսում են փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել

1 мин. чтения

Հայաստանում նախատեսում են փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը ներառյալ պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշման նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում։

Նշվում է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատրաստ­ման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մարտա­­կան հերթա­պա­հության ներգրավման նպատակով.

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։ 

AREMNPRESS

Армения, Ереван, 0002, ул. Мартироса Сарьяна 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Для полного или частичного воспроизведения любых материалов требуется письменное разрешение от информационного агентства "Арменпресс"

© 2025 ARMENPRESS

Создано: MATEMAT