Հասարակական

Հրդեհ Էրեբունի օդանավակայանում. այրվում է անգարի տանիքը

1 րոպեի ընթերցում

Հրդեհ Էրեբունի օդանավակայանում. այրվում է անգարի տանիքը

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայություն նոյեմբերի 4-ին, ժամը 14:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի օդանավակայանում այրվում է անգարի տանիք:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 10 մարտական հաշվարկ, մեկ ջրատար ավտոմեքենա և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում