ԱՄՆ դեսպանատան Գիլմորի դաշտի 100 մետր երկարությամբ պատը նկարազարդվել է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի, ամերիկյան և եվրոպական փոխանակման ծրագրերի շրջանավարտների, ինչպես նաև մի շարք դիվանագիտական առաքելությունների և ՀՀ արտգործնախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառումն ազդարարեց հայ-ամերիկյան և տրանսատլանտյան ընդհանուր արժեքները նշանավորելու նպատակով իրականացված խորհրդանշական նախագծի ավարտի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի շրջանակում նկարազարդվել էր դեսպանատան Գիլմորի դաշտի 100 մետր երկարությամբ պատը, որը նկարազարդել են ժամանակակից նկարիչներ Արա Պետրոսյանը և Գագիկ Ենգիբարյանը: Նախագծի մտահղացման հեղինակն է ԱՄՆ փոխանակման ծրագրի շրջանավարտ Տաթևիկ Ավետիսյանը:

Լին Թրեյսին՝ ողջունելով ներկաներին՝ նշեց, որ այդ պատը առանձնակի շեշտադրում է Հայաստանի և Միացյալ Նահանգների ընթացիկ կապերը:

«Պատի նկարազարդման գեղարվեստական կոնցեպտը մարմնավորում է խաղաղության, համագործակցության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մասով ունեցած մեր ընդհանուր արժեքները: Այն շեշտում է ԱՄՆ-ի վաղուց ի վեր հռչակված և մինչ օրս շարունակվող հանձնառությունն աջակցելու ժողովրդավարական գործընթացներին ու հաստատություններին Հայաստանում»,- ասաց դեսպանը և հավելեց, որ պատը հույս է պարգևում և ոգեշնչում ապագայի վերաբերյալ՝ հիշեցնելով, որ խոչընդոտներն ուղղակի կամ փոխաբերական իմաստներով, կարող են հաղթահարվել:

Թրեյսին նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին և ամերիկյան ու եվրոպական փոխանակման կրթական ծրագրերի շրջանավարտներին:

Նկարազարդ պատի որոշ հատվածներում նկարիչներին ոգեշնչել են ամերիկացի նկարիչներ Նորման Ռոքվելի, Ռոբերտ Ինդիանայի և Ջեյմս Ռոզենքիստի ստեղծագործությունները:

Նկարազարդման հեղինակ Տաթևիկ Ավետիսյանը նշեց, որ պատին տեղ է գտել «չորս ազատություն»՝ ազատություն պահանջմունքներից, ազատություն վախից, դավանանքի ազատություն և խոսքի ազատություն: Նա նշեց, որ պատին կա նաև Հայաստանի վերաբերյալ հատված:

«Նկարիչներն այստեղ համադրել են մինիմալիստական ոճը էքսպրեսիոնիզմի և գրաֆիտիի հետ: Գաղափարն ընդհանուր առմամբ ներկայացնում է նաև Բեռլինի պատի փլուզման 30-ամյակը: Սա կարևոր մեկնարկ է խաղաղության համար և, որպեսզի հնարավոր լինի երկրները պատնեշներից բերենք դեպի համագործակցության և համերաշխության դաշտ»,- ասաց Տաթևիկ Ավետիսյանը:

Նա շեշտեց, որ պատը նկարազարդվել է մոտ մեկուկես ամսում:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA