Սպորտ

Կլոպը նոր մրցաշրջանի ֆավորիտ է համարում «Մանչեսթեր Սիթի»-ն 

1 րոպեի ընթերցում

Կլոպը նոր մրցաշրջանի ֆավորիտ է համարում «Մանչեսթեր Սիթի»-ն 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի համար նոր` 2019/20 մրցաշրջանի ֆավորիտը «Մանչեսթեր Սիթի»-ն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Telegraph-ը: Կլոպը կարևորում է, որ նոր մրցաշրջանում իր թիմը կարողանա նորից միավորներով մոտ լինել «Մանչեսթեր Սիթի»-ին՝ դա համարելով նրանց գերազանցելու միակ ճանապարհը: «Հստակ է, որ նոր մրցաշրջանում նրանք են միակ ֆավորիտները: Բայց չեմ կարծում, որ նախորդ մրցաշրջանում «Սիթի»-ն կհավաքեր 98 միավոր, եթե չլիներ մրցակցությունը մեզ հետ»,-շեշտել է նա:

Ֆուտբոլի Անգլիայի 2019/20 թթ. Պրեմիեր լիգան կմեկնարկի օգոստոսի 9-ին: Առաջին տուրում «Լիվերպուլ»-ը կխաղա «Նորվիր Սիթի»-ի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում