Հասարակական

ՌԴ Ստավրոպոլի երկրամասում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ

1 րոպեի ընթերցում

ՌԴ Ստավրոպոլի երկրամասում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ԴաշնությանՍտավրոպոլի երկրամասի Կոչուբեևսկի շրջանում հունիսի 17-ին, ժամը 08:00-ի սահմաններում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է 6 ավտոմեքենա, որոնց թվում հայկական պետհամարանիշով "Honda" մակնիշի ավտոմեքենա:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատահարի հետևանքով տուժել է 6 քաղաքացի, որոնցից 4-ը՝ հայ: Տուժածները տեղափոխվել են Նեվիննոմիսկի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները, ըստ նախնական տվյալների, նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում