Միջազգային

ԱՄՆ-ը Եվրոպայում կփորձարկի նոր Abrams-ները

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը Եվրոպայում կփորձարկի նոր Abrams-ները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Եվրոպայում գտնվող իր ռազմակայաններում կտեղաբաշխի M1A2 Abrams հիմնական մարտական տանկերի եւ M2 Bradley հետեւակի մարտական մեքենաների նոր վերափոխակներ՝ ցամաքային զորքին մատակարարումներն սկսելուց առաջ: Հունիսի 17-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է մի դիվանագիտական-զինվորական աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ ամերիկյան բանակին տանկերի մատակարարումների սկիզբը նախատեսված Է 2020 թվականի վերջին: «Հետեւաբար, Եվրոպայում փորձարկումները տեղի կունենան մինչեւ այդ ժամկետը»,- ընդգծել Է աղբյուրը՝ հավելելով, որ ցամաքային զորքերը կստանան Abrams արդիականացված տանկերի հինգ բրիգադային լրակազմ եւ բարելավված հետեւակի մարտական մեքենաների հինգ լրակազմ:

Պենտագոնի տվյալների համաձայն Abrams տանկերի բրիգադային լրակազմի մեջ մտնում Է մինչեւ 102, իսկ Bradley-ի լրակազմի մեջ՝ 138 մարտական մեքենա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում