Հասարակական

Մարմարաշենցիները բացել են Երևան-Արտաշատ մայրուղին

1 րոպեի ընթերցում

Մարմարաշենցիները բացել են Երևան-Արտաշատ մայրուղին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչները հունիսի 15-ին փակել էին Երևան-Արտաշատ մայրուղին՝ ի նշան Մարմարաշենում գործող խոզաբուծարանի գարշահոտության դեմ պայքարի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Մարմարաշեն համայնքի ղեկավար Էդվարդ Հակոբյանը նշեց, որ ի սկզբանե համայնքի բնակիչները ուղղակի ցանկացել են բանակցել խոզաբուծարանի սեփականատերերի հետ՝ գարշահոտության հարցին լուծում տալու համար, սակայն վերջիններս հրաժարվել էին բանակցություններից։

«Հրաժարվելուց հետո բնակիչները որոշել են փակել ճանապարհը, ինչից հետո ժամանել են ոստիկանները։ Նրանց միջամտությամբ տեղի է ունեցել հանդիպում խոզաբուծարանի աշխատակիցների հետ, ինչից դժգոհ են մնացել համայնքի բնակիչները։ Դրանից հետո ես հեռախոսազրույց եմ ունեցել մարզպետի հետ, ով ինձ երկուշաբթի հրավիրել է իր մոտ; Նախատեսվում է ստեղծել հանձնաժողով, որն էլ կուսումնասիրի խնդիրը»,-ասաց նա։

Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ Երևան-Արտաշատ ճանապարհահատվածը ժամը 13։00-ի դրությամբ բաց է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում