Միջազգային

Աֆղանստանում առնվազն 17 ոստիկան է զոհվել սխալ ավիահարվածի հետեւանքով

1 րոպեի ընթերցում

Աֆղանստանում առնվազն 17 ոստիկան է զոհվել սխալ ավիահարվածի հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի Գիլմենդի նահանգում առնվազն 17 ոստիկան Է զոհվել, եւս 14-ը՝ վերքեր ստացել ավիահարված հասցնելիս թույլ տրված հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 17-ին հայտնել Է Associated Press գործակալությունը:

Ավիահարվածը իրականացվել Է մայիսի 16-ին, այն պահին, երբ ոստիկաններն այդ նահանգի մայրաքաղաք Լաշկարգահից ոչ հեռու պայքարում Էին «Թալիբան» շարժման զինյալների դեմ:

Ներկայում պարզ չԷ, թե հատկապես ով Է հարվածներ հասցրել՝ աֆղանական, թե ամերիկյան օդուժը: «Թալիբան»-ը պնդում Է, որ հարվածը հասցրել Է ամերիկյան ինքնաթիռը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում