Հասարակական

«Նախագծերի կառավարում» համատեղ կրթական ծրագիրը կնպաստի մագիստրոսական կրթության որակի բարձրացմանը

3 րոպեի ընթերցում

«Նախագծերի կառավարում» համատեղ կրթական ծրագիրը կնպաստի մագիստրոսական կրթության որակի բարձրացմանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նախագծերի կառավարում» համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի շնորհիվ ուսանողները հնարավորություն կստանան ուսումնառության երկրորդ տարին անցկացնել Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կայացավ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի, ՀՊՏՀ-ի և ՃՇՀԱՀ-ի «Նախագծերի կառավարում» համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի մեկնարկային միջոցառումը:

«Իրականացվում է մի ծրագիր, որը տարիներ առաջ նախապատրաստված էր Բոլոնիայի գործընթացին մեր անդամակցությամբ: Սրանով մենք փաստում ենք, որ Հայաստանը շարունակում է մնալ առաջատարների շարքում: Եթե բուհական կրթությունը կարողանա որևէ ուղղվածության մեջ գրանցել բարձր որակ, կնպաստի երկրում համապատասխան ուղղության զարգացմանը և նոր աշխատաշուկայի ձևավորմանը»,-ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ու դիմեց ռեկտորներին, որպեսզի կարողանան այդ մոդելը կիրառել նաև մարզային համալսարաններում՝ լուծելու մարզերում կրթության որակի խնդիրը:

Նախարարի խոսքով՝ իր համար կարևոր է, որ երկու հայկական համալսարաններ փոխանակվում են համատեղ վկայականներով: Նախարարն ուսանողների համար կարևորեց նաև օտար լեզուներով դասընթացներ անցնելը:

«Մեզ համար հաճելի էր, որ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանը սիրով ընդունեց մեր գաղափարը: Սա առաջին քայլն է, որն ունի զարգանալու հիմքեր: Նպատակն է ուսանողներին մեծ հնարավորություն տալ՝ տիրապետել ոլորտին, ինչպես նաև մեկ տարի եվրոպական բուհում ուսումնառել, գտնել աշխատատեղ: Դրա համար պետք է ներդնենք մեծ ջանքեր»,-ասաց ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի խոսքով՝ այն Հայաստանում նախադեպը չունեցող ծրագիր է: «Մենք տեղյակ ենք հայաստանյան բուհերում մագիստրոսական կրթական ծրագրերի խնդիրներին: Սա կնպաստի մագիստրոսական կրթության որակի բարձրացմանը»,-ասաց ռեկտորը :

Համատեղ մագիստրոսական ծրագիրը տեղի է ունենալու 4 ուսումնական հաստատություններում՝ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի, ՀՊՏՀ-ի, ՃՇՀԱՀ-ի և Բոլոնիայի համալսարանի Ռիմինիի տնտեսագիտական ֆակուլտետի հետ համատեղ: Ուսանողները ստանալու են մեկ որակավորում և Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի, ՀՊՏՀ-ի և ՃՇՀԱՀ-ի դիպլոմների հնարավորություն: Ուսանողները կսովորեն ՀՊՏՀ-ում, ՃՇՀԱՀ-ում, իսկ երկրորդ տարում կսովորեն Վալենսայի պոլիտեխնիկական համալսարանում: Կստանան նաև Բոլոնիայի համալսարանում պրակտիկա անցկացնելու, ավարտական աշխատանքը կատարելու հնարավորություն: «Նախագծերի կառավարում» մասնագիտությամբ որակավորումը իրականացվում է տուրիզմի, պատմամշակութային ժառանգության պահպանման ոլորտներում՝ համատեղելով տեխնիկական իմացությունը ճարտարապետության և շինարարության, գեոինֆորմացիոն համակարգերի ասպարեզներում:

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Լողի անվճար դասեր՝ մարզերում. շուտով կհայտարարվի մրցույթ

Սպորտ

Լողի անվճար դասեր՝ մարզերում. շուտով կհայտարարվի մրցույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալին

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալին

Մշա­կու­թա­յին արժեքների փորձաքննություն անցկացնող 9 մասնագետ հավատարմա­գրվել է

Կրթություն

Մշա­կու­թա­յին արժեքների փորձաքննություն անցկացնող 9 մասնագետ հավատարմա­գրվել է

Մեկնարկել է նոր մագիստրոսական ծրագիր՝ միտված շրջակա միջավայրի վրա ձկնային տնտեսությունների բացասական ազդեցությունը նվազեցնելուն

Կրթություն

Մեկնարկել է նոր մագիստրոսական ծրագիր՝ միտված շրջակա միջավայրի վրա ձկնային տնտեսությունների բացասական ազդեցությունը նվազեցնելուն

Կառավարությունը հաստատեց «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանմամբ վերափոխելու նախագիծը

Կրթություն

Կառավարությունը հաստատեց «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանմամբ վերափոխելու նախագիծը

ԱՄՆ-ի տարբեր նահանգներից Հայաստանում վերապատրաստվող ուսուցիչներն իրենց երկրում կդասավանդեն Հայոց ցեղասպանության պատմությունը

Կրթություն

ԱՄՆ-ի տարբեր նահանգներից Հայաստանում վերապատրաստվող ուսուցիչներն իրենց երկրում կդասավանդեն Հայոց ցեղասպանության պատմությունը

Հայաստանն ու Ռումինիան կշարունակեն համագործակցությունը կրթության ոլորտում

Կրթություն

Հայաստանն ու Ռումինիան կշարունակեն համագործակցությունը կրթության ոլորտում

Հայաստանում դպրոցների տնօրենների ընտրությունը կիրականացվի նոր եղանակով

Կրթություն

Հայաստանում դպրոցների տնօրենների ընտրությունը կիրականացվի նոր եղանակով

Ուսուցիչների կամավոր ատեստավորումը կանցկացվի նոր ձևաչափով

Կրթություն

Ուսուցիչների կամավոր ատեստավորումը կանցկացվի նոր ձևաչափով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում