Հասարակական

Վաչե Գաբրիելյանը հյուրընկալվել է ՀՊՏՀ «Ուսանողական ամառ 2017» մարզամշակութային փառատոնի մասնակիցներին

4 րոպեի ընթերցում

Վաչե Գաբրիելյանը հյուրընկալվել է ՀՊՏՀ «Ուսանողական ամառ  2017» մարզամշակութային փառատոնի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Դիլիջանի մարզաառողջարանային համալիրում անցկացվող «Ուսանողական ամառ 2017» մարզամշակութային փառատոնին օգոստոսի 18-ին հյուրընկալվել է ՀՀ փոխվարչապետ, ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակյնության հետ կապերի ծառայությունից, օգոստոսի 13-ից անցկացվող «Ուսանողական ամառ 2017» մարզամշակութային փառատոնի շրջանակներում 120 երիտասարդներ իրենց ուժերն են փորձել շուրջ 16 մրցաձևերում:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և բուհի ուսանողական խորհրդի կողմից անցկացվող փառատոնի մարզական և մշակութային մրցույթների արդյունքներով հաղթող է ճանաչվել ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետը:

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանը տեղեկացրել է՝ արդեն չորրորդ տարին իրականացվող փառատոնի նորամուծությունն այն է, որ մասնակցում է նաև ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի ջոկատը:

Փառատոնի փակման օրը երիտասարդներին այցելության էին եկել նաև ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն Սերգեյ Խառատյանը: Ճամբարականները պատվավոր հյուրերին դիմավորել են հայկական տոնական շուրջպարով՝ ներկայանալով գեղեցիկ ավանդույթի վերածված և ՀՊՏՀ ուսանողական խորհրդի գրեթե բոլոր միջոցառումներից անպակաս դարձած «Բերդ»-ով:

Հյուրերը մասնակցել են տոնական ընթրիքի: Երեկոն շարունակվել է տոնական խարույկի շուրջ՝ կիթառի հնչյունների նվագակցությամբ: Երիտասարդները հարցեր են հղել փոխվարչապետին: Այն հարցին, թե ինչ նոր նախագծեր և բարեփոխումներ է պատրաստվում իրականացնել փոխվարչապետը Տնտեսագիտական համալսարանում, Վաչե Գաբրիելյանը պատասխանել է. «Նոր ծրագրեր, իհարկե, սպասվում են, բայց առանցքային դերում, բնականաբար, լինելու է բուհում կրթության մակարդակի բարձրացումը և միջազգային առաջատար համալասարանների օրինակը տեղայնացնելով՝ ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ մասնագետների պատրաստումը»:

Կարեն Ավագյանը փաստել է, որ այս տարի հիմնադրամի աջակցությամբ հավաքների, ճամբարների ձևաչափով աննախադեպ թվով միջոցառումներ են իրականացվել. «ՃՇՀԱՀ-ը ԵՊՀ-ն և ՀՊՏՀ-ն իրենց հավաքները սկզբում անցկացրել են Արցախում՝ զորամասերում, Արցախի երիտասարդության հետ, այնուհետև նաև ՀՀ-ում՝ բուհական մարզաառողջարանային համալիրներում: Ունեցել ենք նաև միջազգային ճամբարներ. Մանկավարժական համալսարանն իրականացնում է միջազգային ծրագիր, որին մասնակցում են տարբեր եվրոպական երկրներից երիտասարդներ: Այս ծրագրերի նպատակն է ստեղծել հարթակ ակտիվ, բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով երիտասարդության համար: Արդյունքում հնարավորություն է ընձեռվում առանձնացնել շնորհալի մարդկանց խումբ, որոնք էլ մեծ պատասխանատվություն են կրում տարբեր ուսանողական, երիտասարդական, մշակութային, սպորտային ծրագրեր իրականացնելու համար»:

Կարեն Ավագյանը հավելել է` բոլոր այս միջոցառումների ամփոփումն, ըստ էության, «Բազե» համահայկական երիտասարդական հավաքն է. այսպիսով «Բազեի» մասնակիցներն անցնում են ևս մեկ նախընտրական փորձնական փուլ, քանի որ «Բազեում» մի քիչ մոտեցումներն այլ են` ավելի մասնագիտական ու պահանջկոտ, իսկ բուհերը ցանկություն ունեն հաղթանակած դուրս գալ ճամբարից:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում