Սպորտ

Հայ ջրացատկորդները նվաճել  են արծաթե մեդալի Մադրիդում անցկացված Գրան Պրիի խաղարկությունում

1 րոպեի ընթերցում

Հայ ջրացատկորդները նվաճել  են արծաթե մեդալի Մադրիդում անցկացված Գրան Պրիի խաղարկությունում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ջրացատկի հավաքականի անդամներ Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրները հաջող են հանդես եկել Մադրիդի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` զույգը 10 մ աշտարակից սինքրոն ցատկ ձևում դարձել է ջրացատկի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացված 23-րդ Գրան Պրիի խաղարկության արծաթե մեդալակիր: Մրցաշարն անցկացվել է մայիսի 26-28-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում:

Հարությունյան եղբայրները ապրիլին մասնակցել էին Ուկրաինայի բաց առաջնությանը և նույն ձևում գրավել 3-րդ տեղը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում