Սպորտ

ՀՊՏՀ-ն դարձել է ուսանողական մարզական խաղերի ծրագրով ֆուտզալի տղաների առաջնության հաղթող

3 րոպեի ընթերցում

ՀՊՏՀ-ն դարձել է ուսանողական մարզական խաղերի ծրագրով ֆուտզալի տղաների առաջնության հաղթող

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասնութերորդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով ֆուտզալի տղաների առաջնության եզրափակիչ խաղերը տեղի ունեցան մայիսի 10-ին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ հավելելով. «Առաջնությանը մասնակցում էին 10 բուհերի թիմեր (ԵՊՀ, ՀՊՏՀ, ՀԱՊՀ, ՀՌՀ, ՎՊՀ, ՀԱԱՀ, ՀՖԿՍՊԻ, ՀԱՀ, ՃՇՀԱՀ, ԵՊԲՀ)։ Հաղթող ճանաչվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) թիմը, 2-րդ տեղում էր Հովհ. Թումանյանի անվան Վանաձորի պետական համալսարանի (ՎՊՀ) (5։2), 3-րդ տեղում՝ Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) թիմը, որը 3-րդ տեղի համար խաղում առավելության հասավ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի թիմի նկատմամբ (4։3)։

Նշենք, որ ֆուտզալի առաջնության շրջանակում Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան համագործակցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) հետ: 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այս առաջնության ընթացքում թիմերն իսկական ֆուտզալ են խաղացել՝ դասական կանոններով: Նա վստահեցրեց, որ հետաքրքրությունը ֆուտզալի նկատմամբ աճել է, ինչի մասին վկայում են լեփ լեցուն դահլիճները. «Թիմերից շատերն իրենց խաղը շարունակում են բարձրագույն լիգաներում: Դրա վառ օրինակն են ՀՊՏՀ-ի և ՎՊՀ-ի թիմերը»:

ՎՊՀ Մարզառազմական դաստիարակության կենտրոնի ղեկավար, ֆիզդաստիարակության դասախոս, դոցենտ, ՀՀ վաստակավոր մարզիչ Զավեն Էվոյանը փաստեց. «Բոլոր թիմերն էլ լավ պատրաստված էին: Այս տղաների մեծ մասը կարող են ազատ մասնակցել ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնություններին»:

Տեղեկացնենք, որ մայիսի 7-ին կայացավ 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով ձյուդոյի առաջնությունը։ Յոթ քաշային կարգերում մասնակցել են 9 բուհի (ՀՊՏՀ, ՀԱՊՀ, ՀԱԱՀ, ՀՖԿՍՊԻ, ՀՌՀ, ՀՖՀ, ՃԿՊԱ, Տերնոպոլի համ, ԵՊԲՀ) 60 ուսանող մարզիկներ։

Այսպիսով ավարտվեց մարզական խաղերի գարնանային փուլը։ Ուսանողական մարզական խաղերին 10 մարզաձևի 14 առաջնություններում ընդհանուր առմամբ մասնակցեց 20 բուհի մոտ 2000 ուսանող Հայաստանից և Արցախից։

Հանրապետական ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ ԿԳՆ-ն և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան»։

Չեմ կարող բառերով փոխանցել այդ էմոցիաները. Էլմիրա Կարապետյանը` ՕԽ ջահի փոխանցումավազքի մասին

Սպորտ

Չեմ կարող բառերով փոխանցել այդ էմոցիաները. Էլմիրա Կարապետյանը` ՕԽ ջահի փոխանցումավազքի մասին

Անցկացվել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական դարձած մրցաշարը

Սպորտ

Անցկացվել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական դարձած մրցաշարը

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը մասնակցել է ՕԽ ջահի փոխանցումավազքին

Սպորտ

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը մասնակցել է ՕԽ ջահի փոխանցումավազքին

Podcast-Sport. Եվրո-2024-ի ամփոփում ֆուտբոլային մեկնաբանների հետ

Սպորտ

Podcast-Sport. Եվրո-2024-ի ամփոփում ֆուտբոլային մեկնաբանների հետ

Լողի անվճար դասեր՝ մարզերում. շուտով կհայտարարվի մրցույթ

Սպորտ

Լողի անվճար դասեր՝ մարզերում. շուտով կհայտարարվի մրցույթ

«Օլիմպիականները. Փարիզ-2024». լողի գեղեցկությունը ջրի հանգստությունն է. Վարսենիկ Մանուչարյան

Սպորտ

«Օլիմպիականները. Փարիզ-2024». լողի գեղեցկությունը ջրի հանգստությունն է. Վարսենիկ Մանուչարյան

Փարիզ-2024-ի բացման արարողությանը Հայաստանի դրոշակակիրները կլինեն Դավիթ Չալոյանը և Վարսենիկ Մանուչարյանը

Սպորտ

Փարիզ-2024-ի բացման արարողությանը Հայաստանի դրոշակակիրները կլինեն Դավիթ Չալոյանը և Վարսենիկ Մանուչարյանը

Գարեթ Սաութգեյթը հրաժարական է ներկայացրել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Սպորտ

Գարեթ Սաութգեյթը հրաժարական է ներկայացրել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Մեկնարկում է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը

Սպորտ

Մեկնարկում է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է արագ շախմատի միջազգային մրցաշարում

Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է արագ շախմատի միջազգային մրցաշարում

Մեսին` բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ

Սպորտ

Մեսին` բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում