Լույս է տեսել «Նորք» ամսագրի` Ռուբեն Հովսեփյանին նվիրված համարը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գրող, թարգմանիչ, սցենարիստ, դրամատուրգ Ռուբեն Հովսեփյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթը և «Նորք» ամսագրի ընթացիկ տարվա առաջին համարի շնորհանդեսն անցկացվեցին ապրիլի 12-ին` Հայաստանի գրողների միությունում: Ամսագրի հերթական համարը նվիրված էր գրողին:

«Այս համարում ներկայացված են Ռուբեն Հովսեփյանի մասին գրություններ, հոդվածներ, հուշեր: Զետեղվել են Հովսեփյանի թարգմանություններից հատվածներ: Առաջիկայում նրա մասին նոր պատմություններ ու գրողի անտիպ ստեղծագործությունները կտպվեն ամսագրում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և հավելեց, որ Ռուբեն Հովսեփյանն իր գործերով ասես դեղ ու դարման էր փնտրում իր և իր ժողովրդի համար:

Ռուբեն Հովսեփյանի դուստրը` Լիլիթ Հովսեփյանն ասաց, որ իր համար բավականին դժվար էր այս համարը պատրաստելը, քանի որ ամեն բան հիշեցրել է հորը: «Ես կնախընտրեի հորս հետ մեր աշխատասենյակում քննարկել ամսագրի հետ կապված ընթացիկ հարցերը, թեմաները, բայց….Կփորձեմ չհիասթափեցնել նրան և ընթերցասերներին»,- ընդգծեց նա:

«Լիլիթ Հովսեփյանը ոչ միայն հարազատական քայլ է կատարել իր մեծանուն ծնողի նկատմամբ, այլև շնորհակալ աշխատանք` մեր գրական կյանքի համար: Ցանկանում եմ, որ «Նորք»-ը շարունակի տպագրվել, քանի որ այն բացառիկ պրոֆեսիոնալ ամսագիր է»,- ասաց արձակագիր, գրականագետ Նորայր Ադալյանը:

Ռուբեն Հովսեփյանը կյանքի վերջին տարիներին դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:

ԵԹԿՊԻ ռեկտոր, կինոգետ Դավիթ Մուրադյանի խոսքով` Ռուբենը մեզ է թողել ոչ միայն լավ գրականություն, կինո, այլև տաղանդավոր աշակերտներ, որոնց շնորհիվ նա շարունակում է ապրել:

Ռուբեն Հովսեփյանը 1962 թվականին ավարտել էԵՊՀերկրաբանական ֆակուլտետը։ 1982-1987 թվականներին եղել է «Սովետական գրող» (այժմ՝ «Նաիրի») հրատարակչության գլխավոր խմբագիր, հետագայումՀԳՄքարտուղար, 1989 թվականից՝ «Նորք» ամսագրի գլխավոր խմբագիր։Նրա «Որոնումներ», «Ճիչ», «Հայոց թաղ», «Հնձան» (համանուն կինոնկար, 1973), «Ամենատաք երկիրը» (համանուն կինոնկար, 1983), «Երկար, հրաշալի օր», «Ճայերը» պատմվածքներում և վիպակներում արծարծվում են ժամանակի արդիական թեմաները:

Ռուբեն Հովսեփյանը թարգմանել էԼև Տոլստոյի մի քանի ստեղծագործություն,ինչպես նաև Գ.Գ. Մարկեսի«Հարյուր տարվա մենությունը», «Նահապետի աշունը» երկերը:

Հայերեն

Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով

Կգումարվի նիստ՝ վերահաշվարկ իրականացնելու նպատակով ԸԸՀ-ների կողմից վիճակահանություններ անցկացնելու օրակարգով

ՀՀ քաղաքացիության դադարների հետ կապված ունենք ինստիտուցիոնալ խնդիր. Արմեն Ղազարյան

Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում

ԼՂ-ից տեղահանված անձանցից 39 հազար 650-ը ստացել է ՀՀ քաղաքացիություն. նկատվում է դիմելիության աճ

Ամփոփում ենք «Երևանի Գինու Օրերը». Wildberries-ը իրադարձությունների կենտրոնում էր

ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա

ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին

ՆԳ նախարարության 2025 թվականի բյուջեի կատարողականը 97.2 տոկոս է

Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին