Քաղաքականություն

Հայաստանի կառավարությունը կշարունակի բարեփոխումների կուրսը. Կարեն Կարապետյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը կշարունակի բարեփոխումների կուրսը. Կարեն Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կշարունակի բարեփոխումների այն կուրսը, որը սկսել է:«Իզվեստիա» թերթինտված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Լրագրողը ՀՀ վարչապետի հետ զրույցում նշել է, որ տեղի բնակիչները ընտրությունների ժամանակ հետաքրքիր կարծիք են հայտնել. օրինակ՝ ուսանողներն ասել են, որ քվեարկելու են «Ելք» ընդդիմադիր դաշինքի օգտին՝ ի նշան բողոքի, մի մասն էլ ասել է, որ եթե Կարեն Կարապետյանը շարունակի զբաղեցնել վարչապետի պաշտոնը՝ կքվեարկեն Հանրապետական կուսակցության օգտին: Լրագրողը ՀՀ վարչապետին խնդրել է իր խոսքը փոխանցել այդ ընտրազանգվածին:

«Երբ մարդիկ անկեղծորեն հավատում են քեզ, դա հսկայական պատասխանատվություն է նրանց նկատմամբ: Ես դա հասկանում եմ և շատ պատասխանատու կերպով եմ դրան վերաբերվում: Հանրապետական կուսակցության հաղթանակից հետո մեր կառավարությունը կշարունակի բարեփոխումների կուրսը, որոնք մենք սկսել ենք և ես կասեի, հաջողությամբ ենք շարժվում առաջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է ՀՀ վարչապետը՝ ավելացնելով, որկառավարությունը բաց է և քննադատության, և համագործակցության համար: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ իրենք փորձում են վերականգնել իշխանության նկատմամբ վստահությունը, գտնել տնտեսական և սոցիալական որոշումներ, որոնք կապահովեն պետության կայուն զարգացումը՝ սկսած այսօրվանից և տասնամյակներ անց, կամրապնդեն Հայաստանի դիրքերը տարածաշրջանում:

«Մենք շահագրգռված ենք մեր երկրի զարգացմամբ: Փոխել պետք է շատ բան, բայց քայլ առ քայլ միասին մենք կարող ենք հասնել մեր առջև դրված նպատակներին, իսկ նպատակներն ու ռազմավարությունները հստակ սահմանված են, և դա շատ կարևոր է»,- ասել էՀՀ վարչապետը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում