Հասարակական

Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել

1 րոպեի ընթերցում

Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դերասան Վարդան Պետրոսյանին պայմանական վաղաժամկետ ազատելու որոշում է կայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ Վարդան Պետրոսյանը լիովին ազատված է, նա ցանկության դեպքում կարող է անգամ դուրս գալ երկրից: «Հինգ օր առաջ այդ որոշումն արդեն իսկ մտել է ուժի մեջ»,-ասաց փաստաբանը: Մեր այն հարցին, թե տուժող կողմն արդյոք չի բողոքարկել որոշումը, Բաղդասարյանը պատասխանեց, որ հակառակ կողմը ստորագրել է, որ որեւէ բողոք, պարտք ու պահանջ չունի Վարդան Պետրոսյանի նկատմամբ:

2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ 16-ամյա Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին. նրանք հորեղբորորդիներ էին: Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման: Ավելի ուշ որոշում էր կայացվել, որ դերասանը երեք տարի պատիժը կկրի բաց ռեժիմով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում