Զարուհի Փոստանջյանը լքել է «Ժառանգություն» խմբակցությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դուրս է եկել «Ժառանգություն» խմբակցությունից: Ազգային ժողովի քառօրյա նիստի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Տեղեկացնեմ, որ Զարուհի Փոստանջյանը սեփական դիմումի համաձայն դուրս է եկել Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:

Ավելի վաղ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր «Ժառանգություն» կուսակցությունը լքելու մասին: Զարուհի Փոստանջյանը դեմ էր Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու «Ժառանգություն» կուսակցության վարչության որոշմանը: «Ժառանգություն»-ը որոշում կայացրեց ընտրություններին մասնակցել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով, ինչն էլ հանգեցրեց նրան, որ Փոստանջյանը լքեց կուսակցությունը:

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA