Սպորտ

Շախմատի առաջնությամբ մեկնարկել է «Դասախոսական գավաթ-2017»-ը

3 րոպեի ընթերցում

Շախմատի առաջնությամբ մեկնարկել է «Դասախոսական գավաթ-2017»-ը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մարզադահլիճում հունվարի 30-ին տեղի է ունեցել «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերի բացման արարողությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ հավելելով. «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՊՏՀ-ի նախաձեռնությամբ արդեն 4-րդ տարին անցկացվում է «Դասախոսական գավաթ» միջբուհական առաջնությունը, որի մարզական հարթակում համախմբվում են հայաստանյան տարբեր բուհերի ֆիզդաստիարակության ամբիոնների ներկայացուցիչներ՝ դասախոսներ:

Ողջույնի խոսքում ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց. «Մեր համալսարանը արդեն 4-րդ տարին հանդես է գալիս հայաստանյան բուհերին համախմբող նախաձեռնությամբ՝ մարզական խաղերի շուրջ հավաքելով տարբեր բուհերի դասախոսների: Հուսով եմ, որ նմանօրինակ միջոցառումները ոչ միայն փորձի փոխանակման առիթ կդառնան, այլև կձևավորեն գործընկերային լավ հարաբերություններ»:

«Դասախոսական գավաթ-2017»-ը շախմատի առաջնությամբ մեկնարկել է հունվարի 27-ին, իսկ հանդիսավոր բացումը տեղի ունեցավ այսօր:

ՀՊՏՀ Ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրեց, որ առաջնությանն այս տարի մասնակցում են հայաստանյան 10 բուհերի թիմեր. «Առաջնություններ կանցկացվեն 4 մարզաձևից (շախմատ, հրաձգություն, վոլեյբոլ, սեղանի թենիս), օրերս կայացել են շախմատի և հրաձգության առաջնությունները»:

Տեղեկացնենք, որ հունվարի 27-ին Ագրարային համալսարանի շախմատի թանգարանում անցկացված առաջնությունում 1-3-րդ մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Մանկավարժական, Ագրարային, Տնտեսագիտական համալսարանների թիմերը: Իսկ հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, ՀՊՏՀ հրաձգարանում կայացած հրաձգության առաջնությունում 1-3 տեղերն են զբաղեցրել Մանկավարժական, Բժշկական, Ամերիկյան համալսարանների թիմերը: Այսօր մեկնարկել է վոլեյբոլի առաջնությունը, որը կանցկացվի առաջիկա օրերին, իսկ շաբաթվա վերջին թիմերն ուժերը կփորձեն նաև սեղանի թենիս մարզաձևում: Առաջնության փակման հանդիսավոր արարողությունը կկայանա փետրվարի 3-ին»:

Չեմ կարող բառերով փոխանցել այդ էմոցիաները. Էլմիրա Կարապետյանը` ՕԽ ջահի փոխանցումավազքի մասին

Սպորտ

Չեմ կարող բառերով փոխանցել այդ էմոցիաները. Էլմիրա Կարապետյանը` ՕԽ ջահի փոխանցումավազքի մասին

Անցկացվել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական դարձած մրցաշարը

Սպորտ

Անցկացվել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական դարձած մրցաշարը

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը մասնակցել է ՕԽ ջահի փոխանցումավազքին

Սպորտ

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը մասնակցել է ՕԽ ջահի փոխանցումավազքին

Podcast-Sport. Եվրո-2024-ի ամփոփում ֆուտբոլային մեկնաբանների հետ

Սպորտ

Podcast-Sport. Եվրո-2024-ի ամփոփում ֆուտբոլային մեկնաբանների հետ

Լողի անվճար դասեր՝ մարզերում. շուտով կհայտարարվի մրցույթ

Սպորտ

Լողի անվճար դասեր՝ մարզերում. շուտով կհայտարարվի մրցույթ

«Օլիմպիականները. Փարիզ-2024». լողի գեղեցկությունը ջրի հանգստությունն է. Վարսենիկ Մանուչարյան

Սպորտ

«Օլիմպիականները. Փարիզ-2024». լողի գեղեցկությունը ջրի հանգստությունն է. Վարսենիկ Մանուչարյան

Փարիզ-2024-ի բացման արարողությանը Հայաստանի դրոշակակիրները կլինեն Դավիթ Չալոյանը և Վարսենիկ Մանուչարյանը

Սպորտ

Փարիզ-2024-ի բացման արարողությանը Հայաստանի դրոշակակիրները կլինեն Դավիթ Չալոյանը և Վարսենիկ Մանուչարյանը

Գարեթ Սաութգեյթը հրաժարական է ներկայացրել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Սպորտ

Գարեթ Սաութգեյթը հրաժարական է ներկայացրել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Մեկնարկում է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը

Սպորտ

Մեկնարկում է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է արագ շախմատի միջազգային մրցաշարում

Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է արագ շախմատի միջազգային մրցաշարում

Մեսին` բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ

Սպորտ

Մեսին` բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում