Քաղաքականություն

Կարեն Բեքարյանի կանխատեսմամբ Հայաստան-ԵՄ բանակցությունները կավարտվեն 2017թ. գարնանը

1 րոպեի ընթերցում

Կարեն Բեքարյանի կանխատեսմամբ Հայաստան-ԵՄ բանակցությունները կավարտվեն 2017թ. գարնանը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիություն-Հայաստան նոր շրջանակային պայմանագրի բանակցային գործընթացը, ամենայն հավանականությամբ, կավարտվի 2017թ. գարնանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: Լրագրողների այն դիտարկմանը, թե ամեն դեպքում գործընթացը ձգձգվում է, Կարեն Բեքարյանը հակադարձեց:

«Ես ընդհանրապես այդ կարծիքին չեմ, որ գործընթացը ձգձգվում է: Հինգ փուլ անցնելն ամենևին չի նշանակում ձգձգում: Առավել ևս, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ունենք հավակնություն բավական մեծ փաթեթի: Մեկ, երկու էջանոց համաձայնագիր չի նախատեսվում: Նախատեսվում է փաստաթուղթ բոլոր ուղղություններով, ոլորտներով, կարգավորումներով, պայմանավորվածություններով: Այլ հարց է, որ մենք շահագրգիռ ենք, որ գործընթացը լինի հնարավորինս արագ բոլոր փուլերով: Ես հուսով եմ, որ հաջորդ տարվա գարնանն այս գործընթացը կավարտվի: Իմ տպավորությամբ կարող է լինել մեկ կամ երկու փուլ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում