ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը աջակցում է առողջապահության նախարարության նախաձեռնությամբ դպրոցներում սուր շնչառական հիվանդությունների աճով պայմանավորված ստուգումների անցկացումը:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, ստուգումները նախատեսվում է իրականացնել հանրապետության բոլոր դպրոցներում: «Նախարարության բուժակները կմտնեն հանրակրթական բոլոր դպրոցներ եւ ստուգումներ կիրականացնեն»,-ասաց նա: