Պաշտոնական

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Ներսես Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Ներսես Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել հայ կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է.

«Ներսես Հովհաննիսյան դերասանի, ռեժիսորի ու սցենարիստի մասնակցությամբ ֆիլմերն անցել են ժամանակի փորձությունն ու այլեւս չեն ճանաչում ժամանակի սահմանները: Դրանք, որպես պատմության ու մշակույթի անմոռանալի գեղարվեստական ու մարդկային էջեր, Ներսես Հովհաննիսյանի անժխտելի վարպետության ու ստեղծագործական ինքնատիպ ձեռագրի շնորհիվ միավորում են հայկական ու հետխորհրդային կինոտարածքների բազմաթիվ արվեստասերների:

Նրա ստեղծած ֆիլմերը հասկանալի ու սրտամոտ են տարբեր սերունդների մարդկանց, ովքեր դրանց միջոցով անմիջականորեն են տեսնում, զգում ու նաեւ վայելում կյանքը, ստանում դրական ազդակներ ու յուրահատուկ էներգիա»:

Ազգային ժողովի նախագահն իր ցավակցության եւ մխիթարանքի խոսքերն է հղել Ներսես Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին եւ նրա արվեստի երկրպագուներին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում