Սամվել Մուրադյանը նշանակվեց Մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կառավարության որոշմամբ Սամվել Մուրադյանը նշանակվեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մշակույթի նախարարԱրմեն Ամիրյանը նշեց, որ Մուրադյանն ունի մշակույթի գործիչների հետ երկար տարիների աշխատանքային փոխգործակցության փորձ, կառավարման ոլորտի մասնագետ է:

Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց Մուրադյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք:

Հայերեն English Русский