Սպորտ

Վահան Բիչախչյանն ընդգրկվել է The Guardian-ի «Աշխարհի տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներ» ցանկում

1 րոպեի ընթերցում

Վահան Բիչախչյանն ընդգրկվել է The Guardian-ի «Աշխարհի տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներ» ցանկում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակավոր The Guardian բրիտանական պարբերականը կազմել է «Աշխարհի տաղանդավոր 60 երիտասարդ ֆուտբոլիստների» ցանկը, որտեղ ընդգրկված է նաև «Շիրակ»-ի երիտասարդ հարձակվող, 17-ամյա Վահան Բիչախչյանը։

«Բիչախչյանն իր առաջին հանդիպումը «Շիրակ»-ի գլխավոր թիմում անցկացրել է 16 տարեկանում: Վերջինս խաղաոճով նման է Կևին դե Բրույնեին և Ուեյն Ռունիին: Բիչախչյանը «Շիրակ»-ի կազմում առաջին մրցաշրջանում խփել է երկու գնդակ, դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ և այս ամենը 8 խաղերում: Պատահական չէ, որ նա հրավիրվել է Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային թիմում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրում է The Guardian-ը:

Վահան Բիչախչյանը «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի որդին է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում