Միհրան Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում 66 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշՄիհրան Հարությունյանըքառորդ եզրափակչում փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցի Ռասուլ Չունաևի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ առաջին մրցափուլում Հարությունյանն առավելության հասավ 4:0 հաշվով: Երկրոր ադրբեջանցի ըմբիշը կարողացավ հետ բերել ընդամենը մեկ միավոր: Եզրափակչում հայ ըմբիշը կմրցի սերբ Դավոր Շտեֆանեկի հետ:
Այսպիսով, Միհրան Հարությունյանը երաշխավորեց Օլիմպիական մեդալը: Հուսանք, որ այն կլինի ոսկե: