Տնտեսություն

ԱՄՀ-ի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Հայաստանին 22 մլն դոլար հատկացնելուն

1 րոպեի ընթերցում

ԱՄՀ-ի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Հայաստանին 22 մլն դոլար հատկացնելուն

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի տնտեսության վերաբերյալ իր առաքելության երրորդ հաշվետվությունը ֆինանսական օգնության շրջանակներում, ինչը թույլ կտա երկրին լրացուցիչ ստանալ 22 մլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է հիմնադրամը:

Հաշվետվության համաձայն՝ երկիրը կատարել է տրված վարկի եւ բարեփոխումների ընթացքի գծով իր ստանձնած պարտավորությունները:

Այսպիսով կավարտվի 71,5 մլն դոլարով Հայաստանի ֆինանսական օգնության եռամյա ծրագիրը:

«Չնայած դժվարին արտաքին պայմաններին, ծրագրի կատարումը միանգամայն գոհացուցիչ է, նպատակների մեծ մասը կատարված է»,- տնօրենների որոշումը բացատրել է ԱՄՀ-ի փոխտնօրեն Միցուհիրո Ֆուրուսավան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում