Հասարակական

ԼՂ հակամարտության գոտում վերջին լարվածության արդյունքում անհայտ կորած բոլոր անձանց ճակատագրերը պարզվել են. ԿԽՄԿ

1 րոպեի ընթերցում

 ԼՂ հակամարտության գոտում վերջին լարվածության արդյունքում անհայտ կորած բոլոր անձանց ճակատագրերը պարզվել են. ԿԽՄԿ

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին լարվածության հետևանքով անհայտ կորած բոլոր անձանց ճակատագրերը պարզվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գործառնությունների տարածաշրջանային տնօրեն Պատրիկ Վիալը։

«Մենք գնահատում ենք կողմերի ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ պարզել վերջին լարվածության հետևանքով անհայտ կորած հայտարարված բոլոր անձանց ճակատագրերը։ Միևնույն ժամանակ, ավելի քան 4000 մարդ անհայտ է կորել 1992-ից 1994 թվականների հակամարտության ակտիվ փուլի ընթացքում, և նրանց ընտանիքներին դեռևս հայտնի չէ նրանց հետ կատարվածը։ Մեզ համար առաջնային խնդիրներից է պատասխաններ տրամադրել բոլոր այս ընտանիքներին», - ասել է Վիալը։

ԿԽՄԿ-ն ղարաբաղյան հակամարտության գոտում գործում է 1992 թվականից ի վեր: 2016 թ․ ապրիլի 2-ին իրավիճակի վատթարացման կապակցությամբ ԿԽՄԿ-ն առաջարկել է կողմերին իր ծառայությունները՝ հումանիտար կարիքները հասցեագրելու և որպես չեզոք միջնորդ հանդես գալու հարցում։

Ավելի վաղ այսօր Բաշ Քարվենդ գյուղի մոտ հայկական կողմին է վերադարձվել զոհված հայ զինծառայող Արգիշտի Գաբոյանի աճյունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում