Արցախ

Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորին

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորին

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 14-ին ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության լրատվական վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետեւանքով Արցախի Հանրապետության տուժած մի շարք բնակավայրերում վերականգնողական աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը ողջունել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պատրաստակամությունը Արցախին մշտապես աջակցելու եւ սատարելու գործում՝ այն համարելով կարեւոր մեր հանրապետության համար:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում