Միջազգային

Սիրիայում ոչնչացվել է «Ջեբհաթ ան Նուսրայի» պարագլուխներից մեկը. RTBF

1 րոպեի ընթերցում

Սիրիայում ոչնչացվել է «Ջեբհաթ ան Նուսրայի» պարագլուխներից մեկը. RTBF

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Իդլիբի նահանգում ամերիկյան անօդաչուի ավիահարվածով ոչնչացվել Է բելգիացի զինյալ, «Ալ Քաիդայի» ընկերակից խմբավորման՝ «Ջեբհաթ ան Նուսրայի» ազդեցիկ անդամներից մեկը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 8-ին այս մասին հայտնել Է RTBF հեռուստաալիքը:

«Բրյուսելցի թխամորթը, որը հայտնի Է Աբու Սուլեյման ալ Բելգիկի կեղծանվամբ (իսկական անունն անհայտ Է), սպանվել Է ապրիլի 5-ին Իդլիբի նահանգում ամերիկյան անօդաչուի ավիահարվածով, ինչը հավաստել են Բելգիայի ոստիկանության աղբյուրները»,- նշել Է հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ի օդուժը հազվադեպ Է հարվածներ հասցնում «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորմանը, որին Վաշինգտոնը երկար ժամանակ համարում Էր չափավոր ընդդիմության մաս: Սակայն ալ Բելգիկին եղել Է «ան Նուսրայի» մաս կազմող «Խորասան» ահաբեկչական խմբավորման անդամ, որն ահաբեկչական գործողություններ Է կազմակերպել արեւմտյան պետություններում:

Ալ Բելգիկիի հետ մեկտեղ սպանվել Է նրա մերձավոր ընկերը՝ եւս մեկ ֆրանսախոս բելգիացի, ծագումով Ռուանդայից Անդի Բիզալա Լուբանզան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` ТАСС

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում