Տնտեսություն

Դմիտրի Մեդվեդևն ապրիլի 7-8-ը կլինի Հայաստանում

1 րոպեի ընթերցում

Դմիտրի Մեդվեդևն ապրիլի 7-8-ը կլինի Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ապրիլի 7-8-ը կայցելի Հայաստան` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը`այդ մասին հաղորդում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը:

«Հայաստանի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում ծրագրվում է դիտարկել առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկ, արդյունաբերության, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ համագործակցությունն ու հեռանկարները: Նախատեսվում է մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում»,- ասված է ՌԴ կառավարության հաղորդագրության մեջ:

Ապրիլի 8-ին Մեդվեդևը Երևանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական հանձնաժողովի նիստին, որի օրակարգում կլինեն Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի խորացման գերական խնդիրներին առնչվող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում