Հասարակական

Կանայք ղեկին ավելի զգոն են. Հայաստանում 41 հազար 277 կին վարորդ կա

2 րոպեի ընթերցում

Կանայք ղեկին ավելի զգոն են. Հայաստանում 41 հազար 277  կին վարորդ կա

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքենա վարելիս կանայք զգոն են և ուշադիր: Իսկ բնորոշումը, որ կանայք վատ են վարում ու վթարային իրավիճակ ստեղծում` իզուր: Այսպես է կարծում Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի խորհրդի անդամ և կանանց ակումբի ղեկավար Իրինա Բելուբեկյանը: Նրա խոսքով` վատ վարորդներ կան նաև արական սեռի ներկայացուցիչների շարքերում: «Վերջին տարիներին կին վարորդները շատացել են: Կյանքի արագ ռիթմն է պահանջում. նրանք պետք է հասցնեն երեխաներին դպրոց, մանկապարտեզ տանել, առևտուր կատարել, ի վերջո հասնել աշխատանքի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Իրինա Բելուբեկյանը:

Կիմա Սարյանը, ով մարտի 19-ին տեղի ունեցած Կանանց ձևավոր վարման Հայաստանի 17-րդ առաջնության առաջին փուլի առաջին մրցանակակիրն է, կարծում է` կին վարորդները բավականին փորձառու են դարձել ու տղամարդկանցից ավելի զգույշ են, երբ ղեկին են: «Տղամարդիկ տաքարյուն լինելով` կարող են շատ վտանգավոր մանևրումներ անել: Կինը ղեկին շատ ավելի զգույշ է»,-ասաց 7 տարվա վարորդական փորձ ունեցող Կիմա Սարյանը` հավելելով, որ մեքենա վարելն իր համար անհրաժեշտություն է:

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն»ծառայության պետ Արմեն Հակոբյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որՃանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն` Հայաստանում 2015 թվականի ընթացքում վարորդական իրավունքի վկայական է ստացել իգական սեռի8 հազար 104 ներկայացուցիչ:

2016թ. մարտի 23-ի դրությամբ` հաշվառված է վարորդական իրավունքի վկայական ստացած 41 հազար 277 իգական սեռի ներկայացուցիչ:

2015-ի ընթացքում պետական հաշվառման վերցված զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարներին մասնակից է եղել 76, 2014-ին` 45, 2013-ին` 46 կին վարորդ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում