Տարածաշրջանային

«Խազար»-ը հրապարակել է Ադրբեջանի ՊՆ այս տարի կորցրած զինծառայողների թիվը

2 րոպեի ընթերցում

 «Խազար»-ը հրապարակել է Ադրբեջանի   ՊՆ այս տարի կորցրած զինծառայողների թիվը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականին Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածում կորուստը կազմել է 8 զինծառայող:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը» հայտնում է «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտը (Caspian Defense Studies Institute – CDSI):

Կառույցն այդ տեղեկությունը հրապարակել է Ադրբեջանի ՊՆ եւ ԶԼՄ-ների հրապարակումների մոնիտորինգի հիման վրա: «Խազար»-ի` փետրվարի 29-ի դրությամբ տեղեկություններով` մահացածներից 4-ը մարտական, 4-ը` ոչ մարտական կորուստ է:

Ոչ մարտական կորուստներից մեկ զինծառայող մահացել է ավտոմոբիլային վթարի, մեկ զինվոր` հիվանդության, մեկը` դժբախտ պատահարի, մեկն էլ` ծառայակցի կողմից բացված կրակի հետեւանքով:

Մահացածներց 5-ը զինվորներ, երկուսը` պայմանագրային զինծառայողներ, մեկն էլ` լեյտենանտի կոչումով սպա է եղել: Մահացածներից 7-ը ՊՆ, մեկը` պետական սահմանային ծառայության զինծառայողներ են եղել: Անցած ժանակաշրջանում մեկ զինծառայող (ՊՆ) վիրավորվել է ավտովթարի հետեւանքով, մեկ հոգի (պետական սահմանային ծառայություն) վարժանքների ժամանակ նռնակի պայթյունից վնասվածքներ է ստացել:

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն մինչ այժմ խոստովանել է 5 զինծառայողի մահը:

«Ազադլըգ» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի խնդրանքով ԼՂՀ հետ հաստատված հրադադարի ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը 3000-ից ավելի զինծառայող է կորցրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում