Սպորտ

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում

1 րոպեի ընթերցում

 Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ հունվարի 10-24-ի ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվության բաժնի տեղեկատվության համաձայն՝ հավաքին մասնակցում են մարզիչներ Սոս Սարգսյանը, Արթուր Թովմասյանի, Արթուր Դավթյանի եւ Վիգեն Խաչատրյանի անձնական մարզիչները:

«Հավաքի հիմնական ուղղվածությունը՝ ֆիզիկական ընդհանուր պատրաստվածությունն է: Մարմնամարզիկների համար սա երկրորդ հավաքն է, որ երբևէ անցկացրել ենք Հայաստանում: Փորձը ցույց տվեց, որ հավաքը դրական ազդեցություն ունեցավ մարզիկների վրա: Նախորդ անգամ մեզ համար նորություն էր այսպիսի հավաք անցկացնելը, այդ պատճառով ծրագրային բացեր կային: Ի տարբերություն անցած տարվա, այս տարի ծրագիրը բարդացրել ենք: Հավաքին մասնակցում է 10 մարմնամարզիկ: Ընդգրկել ենք նաեւ երիտասարդ 4 մարզիկի, ովքեր փոխարինվելու են հաջորդ շաբաթ՝ իրենց տեղը զիջելով մյուս մարզիկներին»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում, ասել է մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում