Քաղաքականություն

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը հրապարակեց արդյունքները. «այո» է ասել քվեարկողների 63.37 տոկոսը

2 րոպեի ընթերցում

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը հրապարակեց արդյունքները. «այո» է ասել քվեարկողների 63.37 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն արտահերթ նիստում ամփոփեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքները և կազմեց արձանագրություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ վերջնական արդյունքների` քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը եղել է 2 միլիոն 566 հազար 998, քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 302 հազար 613 քաղաքացիներ՝ 50.74 տոկոս: Անվավեր է ճանաչվել 53 հազար 435 քվեաթերթիկ, «այո» է քվեարկել 825 հազար 521 մարդ՝ 63.37 տոկոս, «ոչ»` 421 հազար 568՝ 32.36 տոկոս:

Մասնակիցների հիմնական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը եղել է 2 միլիոն 547 հազար 916, տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկվել են 4 քաղաքացիներ, ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը` 16 հազար 854, ստացիոնար բուժհաստատություններում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը` 1 542, ձերբակալված անձանց պահելու վայրերում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը` 0, էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը` 265:

Հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրեցին արձանագրությունը: Հատուկ կարծիք ներկայացված չէր:

Հայաստանում դեկտեմբերի 6-ին անցկացվեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում