Սպորտ

Վարուժան Սուքիասյանը կհամատեղի աշխատանքը հավաքականում և «Արարատ»-ում

1 րոպեի ընթերցում

Վարուժան Սուքիասյանը կհամատեղի աշխատանքը հավաքականում և «Արարատ»-ում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակված Վարուժան Սուքիասյանը կշարունակի աշխատանքը նաև «Արարատ»-ում: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին երևանյան ակումբի մամուլի ծառայությունից։

Սուքիասյանն «Արարատ»-ը գլխավորում է ընթացիկ տարվա ապրիլից:

2000-2001-ին Սուքիասյանն արդեն գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը: Փորձառու մասնագետի գլխավորությամբ հավաքականն անցկացրել է 17 հանդիպում (3 հաղթանակ, 7-ական ոչ-ոքի եւ պարտություն):

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում