Քաղաքականություն

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը կազմեց քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը

1 րոպեի ընթերցում

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը կազմեց քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն արտահերթ նիստում ամփոփեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները և կազմեց արձանագրություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ նախնական արդյունքների` քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը եղել է 2 միլիոն 567 հազար 047, քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 303 հազար 466 քաղաքացիներ: Անվավեր է ճանաչվել 53հազար 332 քվեաթերթիկ, «այո» է քվեարկել 825հազար 851 մարդ, «ոչ»` 421 հազար600:

Մասնակիցների հիմնական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը եղել է2 միլիոն 547 հազար 918, տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկվել են 67 քաղաքացիներ, ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը` 16 հազար 798, ստացիոնար բուժհաստատություններում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը` 1 542, ձերբակալված անձանց պահելու վայրերում կազմված ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը` 0, էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը` 265:

Հայաստանում դեկտեմբերի 6-ին անցկացվեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում