Սպորտ

Ծանրորդ Իզաբելա Յայլյանը դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Իզաբելա Յայլյանը դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Իզաբելա Յայլյանը դարձել է չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայ ծանրորդը երկամարտի 194 կգ արդյունքով դարձել է մինչեւ 58 կգ քաշային կարգի հաղթող: Պոկում վարժությունում Յայլյանը բարձրացրել է 88 կգ, իսկ հրում վարժությունում՝ 106-ը:

Մինչ այս Հայաստանի ներկայացուցիչներից Սմբատ Մարգարյանը դարձել էր Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ Մարզպետ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում